Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն մի տեսակ սովորական է դարձել, որ Հայաստանի իշխանություն հանդես եկողները խոսում են մեր ազգի ու պետության թշնամիների արտահայտություններով ու ձևակերպումներով: Ըստ որում, օրումեջ ժամանակացույցով, մի օր՝ ադրբեջանական խոսույթով են աչքի ընկնում («տարածքները տվեք, որ պատերազմ չլինի»), մյուս օրը՝ թուրքական: Չնայած, մեծ հաշվով՝ տարբերություն առանձնապես չկա՝ ադրբեջանակա՞ն, թե՞ թուրքական խոսույթ: Նախօրեին էլ կարկառուն քպականներից մեկը (ընդ որում, նրանց որևէ մեկի անունը կարևոր չէ, բոլորն էլ, կարելի է ասել, նույնն են) փաշինյանական «օվերտոնի պատուհան», իսկ այս դեպքում ավելի տեղին է ասել՝ «օվերտոնի շուշաբանդ» բացեց: Ասածն էլ այն է, թե...

Չնայած, ավելի լավ է բառացի ու տառացի մեջբերենք քպականի խայտառակ ու աղմկահարույց հայտարարության ամենից կարևոր հատվածը. «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ հասկանալու համար Ցեղասպանության ոչ թե, ը-ըը, այլ ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ, ը-ըը, ցա՛նկը: Որովհետև մինչև հիմա մենք անվանական էդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք ա կենտրոնանանք էդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար...»: Ամենից առաջ՝ ի՞նչ է նշանակում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել...» ձևակերպումը, որպիսի նպատակ, ըստ կարկառունի, ունի Նիկոլ Փաշինյանը:

«Շան գլուխը», նախևառաջ, այդ արտահայտության տակ է թաղված: Այսինքն, ըստ Փաշինյանի ու նրա հավատավոր զինակցի (զինակիցների), Հայոց ցեղասպանության հետ կապված՝ մեկ դարից ավելի կուտակված ապացուցողական, փաստաթղթային, պատմական, գիտահետազոտական ահռելի հենքը հե՞չ, զոհերի անվանացա՞նկն է իբրև թե «իրական հիմքեր կառուցելու»: Ինչպիսի անհեթեթություն: Առհասարակ, Փաշինյանի երդվյալ ներկայացուցչի հայտարարությունը արժե դիտարկել մի քանի հարթության մեջ՝ քաղաքական, պատմական, տեխնիկական, մարդկային, բարոյական: Սկսենք քաղաքականից: Ով, որ իշխանության կարկառուն ներկայացուցիչը ինչի մասին է խոսում: Նա խոսում է Հայոց ցեղասպանության զոհերի անվանացանկ կազմելու մասին:

Իսկ այդ թեման համարձակվում է բարձրաձայնել ներկայացուցիչը մի իշխանության, որը այդպես էլ չի հրապարակել իրենց իսկ հրահրած (լեգիտիմացրած) 44-օրյա պատերազմում իրենց իսկ կառավարության որոշումների ու քայլերի հետևանքով կոտորածի մատնված հազարավոր հայ տղաների, ՀՀ քաղաքացիների անվանացանկը: Մինչ օրս թաքցնում ու չեն հրապարակում այդ տվյալները: Ու մեկ էլ, հո՛պ, հանկարծ հիշել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների անուն-ազգանունների մասին: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ քպականի, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը թուրքական նարատիվ է, Անկարայի, մեղմ ասած, ուղղակի «ցանկությունն» է, որի անթաքույց նպատակը «ՀՀ իշխանություն» համարվողի կողմից Հայոց ցեղասպանության անհերքելի փաստն ուրանալն է: Սա թշնամական խոսույթով հանդես գալու հերթական դրսևորումն է:

Ի լրումն՝ ուղղակիորեն սրբապղծություն է, քանզի, կրկնենք, խոսքը սրբադասված նահատակների մասին է: Պատմականը: Նախ՝ կան բազմաթիվ գիտական հետազոտություններ, պատմական անհերքելի փաստեր, իրողություններ, ու ոչ ոք մեղավոր չէ, որ քպականները կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը անտեղյակ են այդ ամենից կամ այդպիսին են ձևանում: Փաստն այն է, որ, չնայած նախորդած ժամանակահատվածում, այդ թվում՝ 1895-96 թթ. զանգվածային ջարդերին, որոնց շուրջ 300 հազար հայ է զոհ գնացել, 1915 թվականի դրությամբ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, իր բնօրրանում և օսմանյան կայսրության տարածքում ընդհանուր ապրում էր շուրջ 3,5 միլիոն հայություն: Փաստն այն է, որ երիտթուրքերի իշխանության՝ թուրքական պետության իրականացրած սիստեմավորված տեղահանությունների ու կոտորածների, մի խոսքով՝ ցեղասպանության հետևանքով հայությունը համատարած հայրենազրկվել, իսկ զգալի մասը սպանվել կամ մատնվել է սովամահության՝ սիրիական անապատներում:

Հիմա ինչպե՞ս, ի՞նչ արխիվների հիման վրա են քպականները փորձում անվանացանկ պարզել: Բնականաբար, մի շարք տվյալներ, անուններ, անվանացանկեր պահպանվել են տարբեր աղբյուրներում: Նման օրինակ եղավ 21-րդ դարի սկզբներին, երբ հրապարակվեցին «Նյու Յորք լայֆ ինշուրանսի» տվյալները՝ օսմանյան կայսրության տարածքում կյանքի ապահովագրում արած հայերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ թուրքական իշխանությունները ոչ թե պարզապես բնաջնջել են հայերին, այլև ոչնչացրել են եկեղեցիները, ծխական մատյանները (որոնցով կարելի կլիներ անվանական տվյալներ ճշտել), այլ փաստաթղթեր: Ըստ որում, թուրքական արխիվները ոչ մի պարագայում դիտարկելի չեն, քանի որ անցած 100 տարվա ընթացքում դրանք իրարահաջորդ թուրքական իշխանությունները հնարավորինս «մաքրել» են՝ ոչնչացնելով իրենց աններելի հանցանքի հետքերը: Առհասարակ, թշնամական սրբագրված արխիվները չեն կարող որևէ հիմք ծառայել:

Ճիշտ է, անվանապես բոլոր զոհերի անունները հավաքելու և հրապարակելու փորձեր եղել են: Ըստ վկայությունների, օրինակ՝ 15 տարի առաջ մի քանի հարյուր օրինակով անգամ նման գիրք է հրապարակվել: Այնուհանդերձ, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի լիարժեք անվանացանկ կազմելը, այն էլ՝ ավելի քան 109 տարի անց, գրեթե անհավանական բան է: Մանավանդ, ախր, այդ ո՞ր պետության մասին ենք խոսում՝ Թուրքիայի՞: Կամ՝ ենթադրենք՝ տվյալները հավաքեցին ու կարողացան ստույգ պարզել, օրինակ՝ 853446 զոհի անուն-ազգանուն: Դրանից ինչոր բա՞ն է փոխվելու: Ի դեպ, բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ 1,5 միլիոն զոհերի քանակը մոտավոր թիվ է, ըստ որում՝ նվազեցված մոտավոր: Իրականում, մենք չենք կասկածում, որ Ցեղասպանության ընթացքում շատ ավելի շատ հայեր են զոհվել ու ոչ միայն Արևմտյան Հայաստանում:

Այսինքն, ստացվում է՝ եթե հնարավոր լինի «նույնականացնել», ասենք՝ 500 հազար կամ վերը նշված պայմանական 853446 անձի տվյալ, ուրեմն՝ այդքա՞ն զոհ է եղել Ցեղասպանության արդյունքում: Ամփոփելով՝ կրկնենք. իր քպականի միջոցով Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմնական կամ ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք»: Այն, ինչ կատարվել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակվա դիվանագիտական ներկայացուցիչների վկայություններով հաստատված, մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կառույցների կողմից ճանաչված ու դատապարտված: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իբր թե՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները անվանացանկ կազմեն, դա՞ է լինելու «իրական հիմք»... Ահա, թե նաև ինչու է Նիկոլ Փաշինյանն իրար հակադրում «պատմական» ու «իրական» Հայաստանները...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: