48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»
Միջազգային

Ինչպե՞ս գնահատել Իրանի քաղաքականության արդյունավետությունը կամ ո՞վ է հաղթում Իրան-Իսրայել-Արևմուտք դիմակայությունում. արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ինչպե՞ս գնահատել Իրանի քաղաքականության արդյունավետությունը կամ ո՞վ է հաղթում Իրան-Իսրայել-Արևմուտք դիմակայությունում։  Ի սկզբանե ֆիքսենք՝ այս գործողությունն առավելագույնն էր, որ ներկայում կարող էր իրականացնել Իրանն Իսրայելի դեմ։
 
Հաշվի առնելով ընթացիկ հակամարտությունների, ճգնաժամերի համատեքստում քարոզչական բաղադրիչի կարևորությունը և Իրան-Իսրայել վերջին բախման համատեքստում Թեհրանի գործողությունների նկատմամբ հաճախ հանդիպող հեգնական գնահատականները՝ այնուամենայնիվ, առավել օբյեկտիվ լինելու համար պետք է հաշվի առնել հետևյալ իրողությունները.
 
1. Ռազմավարական մակարդակում՝ Թեհրանի գերխնդիրն է հակապես նման զգայուն, անորոշ աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավորինս խուսափել որոշ հակառակորդների կողմից պարբերաբար մեծ պատերազմի մեջ Իրանը ներքաշելու նպատակային սադրանքներից։ Հետևաբար վերջին շրջանում բավականաչափ հաճախակի դարձած նման սադրանքները կանխելու, իսկ իրականացման դեպքում հետևանքները հաջող կառավարելու հարցն Իրանի արտաքին և անվտանգային քաղաքականության գերխնդիրն է։ Նշվածի համատեքստում, առնվազն վերջին դեպքում, իհարկե, սխալ էր կանխատեսել Իրանի կողմից այնպիսի հարձակում, որի հետևանքով «գետնին կհավասարեցվեր» Իսրայել պետությունը կամ դրա որոշ հատվածներ, քանի որ Թեհրանի հակառակորդների հավաքական և առանձին գործողությունների հնարավորությունը կարող է նույն վերջնարդյունքն ունենալ նաև Իրանի համար։ Հետևաբար, ըստ էության այս գործողությունն առավելագույնն էր, որ ներկայում կարող էր իրականացն՞ել Իրանն Իսրայելի դեմ։
 
2. Որևէ սադրանքի պատասխանը նախապատրաստելիս՝ Իրանի գերխնդիրն է ոչ միայն փրկել, այլև ավելի ամրապնդել սեփական հեղինակությունը՝ ապահովելով գործընթացի պատշաճ քաղաքական, քարոզչական ֆոնը։ Այն ենթադրում է թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների՝ նաև պրոքսի շրջանակների առանձնակի կարևորմամբ, ներկայացնել հանգիստ, վստահ, վճռական գործողությունների շղթա, որի առանցքը տարածաշրջանի կայունությունն ու կառավարելիությունը պահպանելն է՝ չնայած թշնամուն ոչնչացնելու Իրանի կարողություններին։
 
3. Իրանի նման դիրքավորման հիմնական պատճառը «ռազմավարական մենակի» օբյեկտիվ կարգավիճակն է։ Այսինքն՝ նման վարչակարգի և նրա գեներացրած «արտաքին թշնամիների» գաղափարախոսության պայմաններում Իրանը դաշնակիցներ ունենալ պարզապես չի կարող, գուցե որոշ հարցերում՝ միայն շահակիցներ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հայաստանը, Սիրիան, Իրաքը, Կատարը, Լիբանանը և այլն, որոնց որևէ կերպ դիտարկել նաև որպես անվտանգային պարտավորություններով ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ, ելակետային սխալ է։ Բայց այ թշնամի/հակառակորդն/մրցակիցներ՝ ինչքան ուզեք՝ Իսրայել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Ադրբեջան, Ռուսաստան(այս դեպքում՝ որպես մրցակից) և այլն։ Դրանցից յուրաքանչյուրն իր ակնկալիքներն ու հաշվարկներն ունի Իրանի հետ կապված, և պատեհ առիթի դեպքում «ատամները սրած» սպասելու է իր հասանելիքին։
 
Հետևաբար հարաբերությունների նման ձևաչափերի պայմաններում Իրանի համար գերխնդիրը դիմագրավելը, չեզոքացնելը, չսադրվելը և դանդաղ զարգանալն է, որն էլ փորձում է անել այ երկրի բարդ, բազմաշերտ կառավարող համակարգը»: