Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Բաքուն լծվել է Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը

Monument Watch-ը ահազանգում է․ 

2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի պետական քաղաքականությունն անմիջապես լծվեց Շուշիի հայկական պատմամշակութային միջավայրի վերափոխմանն ու բռնայուրացմանը:

Նշենք, որ այս քաղաքականությունը սկիզբ էր առել դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին, երբ սկսվեց «խմբագրվել» Շուշի քաղաքի պատմությունը, ինչի հետևանքով քաղաքին նվիրված գիտական և հանրամատչելի գրականության մեջ այն սկսեց ներկայացվել որպես զուտ ադրբեջանական քաղաք՝ աստիճանաբար նվազեցնելով հայկական մշակութային և պատմական ժառանգության մասին հիշատակումները, իսկ հետո նաև առհասարակ լռելով դրանց մասին:

2022 թվականին Ադրբեջանի կառավարությունը գումարներ հատկացրեց օկուպացված Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի շենքի վերականգնման համար: 2023 թվականի մայիսին Շուշի այցելած Իլհամ Ալիևը տեղում ծանոթացավ շենքի վերականգնման նախագծին։ Դատելով վերջին լուսանկարներից՝ շինությունը ներառվել է երկաթե ծածկի տակ։

Ռեալական ուսումնարանի ներկայիս շենքը (նկ. 2) կառուցվել է 1901-1908 թվականներին շուշեցի մեծահարուստ նավթարդյունաբերող Գրիգոր Մարտինի Առաքելյանի (Առաքելով) միջոցներով, ինչի մասին է վկայում գլխավոր ճակատի վրայի ռուսերեն արձանագրությունը. «Зданiе построено в 1901-1908 гг. на капиталь, пожертвованный почетнымь гражданиномь Григорiемь Мартиновичемь Арафеловымь» (նկ. 3): Շենքի մուտքի անմիջապես վերևը ռուսերեն գրված է. «Реальное училище» (Բալայան 2017, 226-229): Սա ակնառու է նաև շենքի 20-րդ դարասկզբին արված լուսանկարներում (նկ. 4):

Խորհրդային տարիներին այս շենքում տեղակայվել է քաղաքի դպրոցներից մեկը: 1992 թվականին շենքը տուժել է քաղաքի ազատագրման համար մղվող ռազմական գործողությունների ժամանակ: Ցավոք, երկար տարիներ Արցախի իշխանությունները հնարավորություն չեն ունեցել վերականգնելու շենքը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կանգնեցրեց այս ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մեկնարկը:

Ադրբեջանական կողմը, խոսելով այս շենքի մասին, լռում է ոչ միայն շենքի իրական պատվիրատուի մասին, այլ նաև ռեալական ուսումնարանում ուսանած աշակերտների իրական թվաքանակի և ազգային կազմի մասին:

Շուշիի ռեալական ուսումնարանում աշակերտների թիվը տարբեր էր: Այսպես, 1896 թվականին սովորում էր 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը թաթարներ և ռուսներ, 1911-1912 ուսումնական տարում ուսանում էր 370 աշակերտ, որից 252 հայեր էին, 95-ը թաթարներ, 16-ը ռուսներ, 3 հույն և 2 հրեա: Դիտարկելով ըստ տարիների՝ կարող ենք տեսնել, որ հայ աշակերտները կազմել են սովորողների 68-80 տոկոսը, երկորդ տեղում թաթարներն էին: Ուսուցչական կազմի անդամների մեծ մասը ևս հայեր էին (Գրիգորյան, Հարությունյան 2001, 24):

Շուշիի ռեալական ուսումնարանում դասավանդել են Սեդրակ Մանդինյանը, Սիմոն Հախումյանը, Համբարձում Առաքելյանը, Հակոբ Խոջամիրյանը, Սամվել Գյուլզադյանը, Ռուբեն Տեր-Գասպարյանը և այլք: Ուսումնարանի սաներից էին հայտնի մշակութային գործիչներ, գիտնականներ, պետական գործիչներ Հովհան Գաբրիելյանը, Անդրեաս Արզումանյանը, Արշակ Հակոբյանը, Հայկ Միրզաբեկյանը, Իվան Կնունյանցը, Վաչե Իսագուլյանցը, Անդրանիկ Իոսիֆյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ստեփան Աղաջանյանը, Սամվել Սաֆարյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և այլք (Բալայան 2017, 226-229):

Շուշիի ուսումնարանում դասավանդել են և սովորել նաև հայտնի թաթար գործիչներ, ինչը անհերքելի է: Թաթար ուսանողների և դասավանդողների թվաքանակի մասին ևս կան ստույգ տվյալներ: Հարկ է նկատել, որ թաթար աշակերտներ սովորել են անգամ հայկական թեմական դպրոցում, իսկ հայկական տպարանում, թատրոնում տպագրվել և բեմադրվել են նաև թաթարական մշակութային գործիչների աշխատանքները (Բալայան 2017, 332-338):

Մտավախություն կա, որ վերականգնման աշխատանքների ժամանակ կարող է միտումնավոր ջնջվել գլխավոր ճակատի վրա շենքը կառուցող Գրիգոր Առաքելյանի մասին արձանագրությունը: Մտավախությունը հիմնվում է այն իրողության վրա, որ պաշտոնական Ադրբեջանն աշխատում է վերջնականապես ջնջել Շուշիի հայկականության բոլոր հետքերը, ինչի վառ ապացույցն է քաղաքի խորհրդանիշ երկու եկեղեցիների՝ Ղազանչեցոց տաճարի և Կանաչ ժամի «ռեստավրացիան», հայկական պատմական գերեզմանոցների վերջնական ավերումը և այլն:

Նշենք նաև, որ Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը հիմնադրվել է 1881 թվականին: Ռեալական ուսումնարանները գործում էին Ռուսական կայսրության ամբողջ տարածքում և տալիս էին ընդհանրական կրթություն: Այս դպրոցների սաները ուսումն ավարտելուց հետո կարող էին ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սրանք պետական կարգավիճակ ունեցող դպրոցներ էին, որտեղ ուսուցումը տարվում էր ռուսերենով:

Սկզբնական շրջանում ուսումնարանի գործունեությունը կազմակերպվել է շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը, այնուհետև՝ Կովկասի փոխարքայի որոշմամբ՝ հայակական թաղամասում կառուցված մի փոքր շենքում: