Աֆղանստանի Փարվան նահանգում ահաբեկչության հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել
Այսօր առնվազն 13 մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիսային Փարվան նահանգում` ահաբեկիչ-մահապարտի պայթեցրած ռումբի հետևանքով: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Զոհերի թվում 4 ոստիկան կա: 19 մարդ, ներառյալ 17 քաղաքացիական անձ, վնասվածքներ են ստացել:
Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Թալիբան շարժումը: