Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսերն են նորոգում
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ։
Կապալառու կազմակերպությունները հարթեցնում են կողնակները, թարմացնում են ճանապարհային նշանները, վերատեղադրում բացակայող նշանները, կատարում են փոսային նորոգման, բերվածքների, կողային առուների մաքրման, ճանապարհներից, ճանապարհամերձ տարածքներից աղբի, օտար առարկաների մաքրման և այլ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։