Չինաստանի ԱԳՆ-ն կանչել է ճապոնացի դիվանագետին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ճապոնացի դիվանագետին և հայտնել չինական կողմի լուրջ մտահոգությունները՝ կապված Պեկինի հասցեին Տոկիոյի բացասական մեկնաբանությունների հետ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ մեկնաբանություններն արվել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Ֆիլիպինների եռակողմ հանդիպման ժամանակ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Լյու Ցզինսոնը Պեկինում հանդիպել է անանուն ճապոնացի դիվանագետի հետ՝ նրան պաշտոնական հայտարարություն տալու Տոկիոյի մեկնաբանությունների վերաբերյալ, ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: