ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության այլ ծրագիր չունի․ Bloomberg
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության այլ ծրագիր չունի, բացառությամբ 60 միլիարդ դոլարի, որը չի կարող հատկացվել Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ամերիկացի պաշտոնյաներին հղումով։
Ըստ հրատարակության զրուցակիցների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գնալով հիասթափվում է ինչպես Կոնգրեսում հանրապետականներից՝ Ուկրաինային օգնության ձգձգման պատճառով, այնպես էլ Եվրոպայում դաշնակիցներից, որոնք, ըստ Սպիտակ տան, պետք է օգտագործեն ռուսական սառեցված շահույթը Կիևին օգնելու համար։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է շտապ արձագանքեն Ուկրաինայի խնդրանքին և երկրին իրենց պաշարներից ավելի շատ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրեն։