Իսրայելում ամերիկացի դիվանագետները զգուշացրել են սահմանափակել անձնական ճանապարհորդությունները՝ Երուսաղեմի և Բիրշեբա տարածքներից դուրս
ԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին խորհուրդ է տվել սահմանափակել անձնական ճանապարհորդությունները Երուսաղեմի և Բիրշեբա տարածքներից դուրս: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ հաղորդագրության՝ խոսքը առաջին հերթին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մասին է։
Գործակալության տվյալներով՝ սահմանափակող միջոցների պատճառը Իրանից Իսրայելի վրա հնարավոր հարձակման հեռանկարն էր։
Համապատասխան նամակ է ուղարկվել բոլորին, ովքեր աշխատում են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում։ Տեքստում նշվում է, որ վտանգավոր միջադեպեր կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման։ Իսկ իրավիճակը կարող է արագ փոխվել։