Սպառողական գները նվազել են 0.4%-ով. ԱՎԾ
Հունվարին նախորդ տարվա համեմատ սպառողական գները նվազել են 0.4%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները՝ 6.3 %-ով: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով նվազել է 13.8%-ով: 5.6%-ով աճել են արտահանման ծավալները, իսկ ներմուծման ծավալները նվազել են 22.2%-ով:
Հունվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 179 հազար 309 դրամ կամ աճել է 3.5%ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 4.7 %-ով՝ կազմելով 162 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 1,8%-ով` կազմելով 202,8 հազ դրամ: