«Ռեալը» շարունակելու է պայքարն առաջնության համար. Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Պրիմերայի 25-րդ տուրում «Մալագայի» դեմ կայացած արտագնա մրցավեճը:
«Չենք կորցրել Իսպանիայի չեմպիոն դառնալու շանսերը: Չեմ պատրաստվում 2 միավորի կորստի պատճառով թևաթափ լինել: Առջևում դեռ 13 տուր կա: Դուք կարող եք կարծել, թե կորցրել ենք չեմպիոնության հնարավորությունները, սակայն դա այդպես չէ: Նույնկերպ մտածում են նաև իմ խաղացողները:
Մեր մրցակիցները կարող են միավորներ կորցնել, այնպես ինչպես մենք: Շարունակելու ենք պայքարը: Հասկանում ենք, որ դժվար է լինելու»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերել «As»-ը: