Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Արշակյանն այստեղ չէ, բարձրախոսս չի անջատի. Արմենուհի Կյուրեղյան

Արշակյանն այստեղ չէ, բարձրախոսս չի անջատի և ասեմ, որ Վանաձորի պոլիկլինիկաներով անցել եմ և լավագույն դեպքում, եթե ինտերնետը կա, համակարգը ծանրաբեռնված չէ և բավարար կարողությամբ բժիշկը, երբ գրում է մեկ դեղատոմս, ապա մեկ դեղի համար պահանջվում է 7-8 րոպե,  խորհրդարանում հայտնեց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Պատգամավորը հիշեցրեց, որ նախարարը հայտարարել էր, թե մեկ դեղատոմս գրելու համար բժշկից կպահանջվի 2 րոպե։

Կյու8եղյանը նշեց, որ եթե մեկ հիվանդի համար մի քանի դեղատոմս է գրվում, ապա դրա համար պահանջվում է 10-15 րոպե և բացի դրանից բժիշկը թղթի վրա է գրում դեղատոմսը հիվանդին փոխանցելու համար, որովհետև հիվանդն այն պետք է ունենա։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե դրանով բժշկի ծանրաբեռնվածությունը ավելացնո՞ւմ են, թե՞ ոչ։

«Սրանով մենք բժշկի ծառայությունները մատուցած հիվանդների թիվը պակասեցնո՞ւմ ենք, թե՞ ոչ, բարձրացնո՞ւմ ենք բժշկի ծանրաբեռնվածությունը և նախատեսո՞ւմ եք աշխատավարձերի բարձրացում։ Չէ՞ որ մենք լուրջ ծանրաբեռնվածություն ենք ավելացնում բժշկի վրա՝ առանց աշխատավարձի բարձրացման»,- հարցրեց պատգամավորը։

Անահիտ Ավանեսյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ նախկինում լրացվող թղթային տարբերակն ավելի շատ ժամանակ էր պահանջում՝ նաև այն  մատյանում լրացնելու համար։

Ըստ Ավանեսյանի՝ էլեկտրոնային դեղատոմսի դեպքում հիվանդի տվյալներն ավտոմատ գեներացվում է և բժշկին մնում է դեղերը դեղատոմսում լրացնել։

«Այն լավագույն դեպքում 2-3 րոպե է տևում և որոշակի հմտությունների բացակայության դեպքում, այո, կարող է 7-8 րոպե տևել»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ քրոնիկ հիվանդների դեպքում հաջորդ ամիս նույնը լրացնել պետք չէ։

Նա հայտնեց, որ նախատեսում են հիվանդների պատմագրերը նույնպես էլեկտրոնային դարձնեն և տարակուսեց, թե ինչու է բժիշկը հիվանդին թղթային դեղատոմս գրում։

Արմենուհի Կյուրեղյանը բացատրեց, որ թղթային տարբերակի վրա բժիշկը գրում է, թե հիվանդը որ դեղը երբ և ինչ չափաբաժնով պետք է ընդունի։