Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում. Վահան Կոստանյան
«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ խոսելով Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ տեղի ունեցող իրադարաձությունների մասին։
Նա ընդգծեց, որ, ըստ էության, Երուսաղեմի ստատոս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե արաբական երկրների հետ, թե միջազգային այլ գործընկերների հետ, թե բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը:
«Գործընթացի հենց սկզբից տեղյակ ենք եղել զարգացումներին և խնդիրը որևէ վայրկյան մեր կողմից չի անտեսվել»,- ասաց Վահան Կոստանյանը։