Աշոտյանին ՔԿՀ-ից դատարան տեղափոխող մեքենան փչացել է
«Քրեակատարողական ծառայության «Մայբախի» խափանման պատճառով Արմեն Աշոտյանին դատարան դեռ չեն բերել»,- հայտարարեց անազատության մեջ պահվող Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց։ Դատավոր Դոլմազյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Աշոտյանը ճանապարհին է։