«Ցխկվում» են. Մարգարյանը` ՕԵԿ-ի անվանափոխության մասին. (տեսանյութ)
«Նախանձողները, «ցխկվողները», չարախնդողները շատ են լինելու: Ոչինչ, չենք իջնելու ներքև, չենք շեղվելու մեր ճանապարհից»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` անդրադառնալով ՕԵԿ-ի անվանափոխությանը: Ըստ նրա` այժմ էլ որոշները «ցխկվում» են:
Այժմ արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամը վստահաբար ասաց, որ ցույց տվեցին և զանգ կախող ունեն, և աննախադեպ քայլ են իրականացրել: Իրենց միացել են 150 կազմակերպություններ. «փառք ու պատիվ այդ կազմակերպություններրին, հազարավոր պատվիրակներին»:
Հովհաննես Մարգարյանը վստահ էր, որ պատմական քայլ են կատարել:
Մանրամասները` տեսանյութում