Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական

Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման կգնա․ իրենց նպատակը Հայաստանն արևմտյան Ադրբեջանի վերածելն է

Նիկոլ Փաշինյանը վերջերս այց էր կատարել սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են  այդ տարածքները հանձնել և ահաբեկել է ժողովրդին պատերազմով։ Բա եթե պարզապես հիստերիկ կրակում են, որևէ վտանգ չկա, ուրեմն պետք չի նաև ժողովրդին վախեցնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ 

«Իրականում այդպես չէ։ Իրականում շատ հստակ ծրագրավորված գործընթաց է, որը բազմիցս փորձարկվել է և տվել է իր արդյունքները, քանի այս իշխանությունները ղեկավարում են մեր երկիրը, այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են, և ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պիտի զիջենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս տարածքներում և իրենց ծրագիրը՝ կտոր-կտոր հանձնելու և Ադրբեջանի պահանջները բավարարելու ընթացքով, ամբողջությամբ դրված է գործողության մեջ»,- ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների բանավոր խոսկցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ և անընդհատ զիջումներով հասնեն իրենց նպատակին։ 

Հարցին, թե կրակոցների լուծելիք խնդիրն արդյոք միայն Տավուշի 4 գյուղերն են, թե ավելի հեռուն գնացող, Ռուստամյանն ասաց, որ իհարկե ավելի հեռուն գնացող են խնդիրները․

«Իրենք երբեք էլ կանգ չեն առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է դա հաստատել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք զիջել, բայց չգիտենք՝ մինչև ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք։ Ես գիտեմ՝ մինչև ինչքան պետք է զիջել, որ իրենց բավարարել՝ մինչև հայկական ինքնության վերացումը, հայկական գործոնի վերածումը և Հայաստանի վերածումն արևմտյան Ադրբեջանի։ Այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով մեր շուրջ, մենք էլ մյուս կողմից ասում ենք՝ թույլ ենք, անկարող ենք, ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվում»,- նկատեց պատգամավորը։

Նա չբացառեց, որ Ադրբեջանն այս անգամ լայնամասշտաբ հարձակման կգնա, որ միանգամից խնդիրը լուծի։

«Լոկալ բախումների ընթացքով հասել է ինչ-որ լոկալ արդյունքի, բայց այս անգամ կարծում եմ՝ իրենց նպատակը շատ ավելի գլոբալ է և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով այդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել, երբ որ մենք ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ զորքով»,- շեշտեց  Ռուստամյանը։