Թուրքիան հրաժարվեց Սիրիայում ցամաքային գործողություններից
Թուրքիայի Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան միայնակ զորք չի մտցնի Սիրիա: Տեղեկացնում է oxu.az կայքը` հղում անելով Reuters-ին:
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով քննարկում է տեղի ունեցել և որոշվել է, որ Թուրքիան, առանց կոալիցիայի բոլոր անդամների մասնակցության, Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ չի իրականացնի:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հադիթ Չևիքը հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային ռազմական գործողություններ չի կատարի: Նա նշել է նաև, որ Թուրքին Սիրիայում ցամաքային գործողություններ կիրականացնի միայն կոալիցիայի բոլոր անդամների և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համաձայնության դեպքում: