Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը հարցաքննվել է ՔԿ-ում

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հրավիրվել է ՔԿ՝ իր կողմից ներկայացված հաղորդման առնչությամբ։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ նախօրեին ներկայացել է ՔԿ և բացատրություն տվել։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը դադարեցվել է՝ առանց թատրոնի ներկայացուցիչների համաձայնության, ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ թատրոնը միավորվել է «Սունդուկյան» թատրոնի հետ, ինչին դեմ են թատրոնի աշխատակիցները։ Ավելին, մարտի 24-ին թատրոնի դերասաններն անակնկալի էին եկել մուտքի դուռը փակ գտնելով, որի վրա եղել է ծանուցում առ այն, թե շենք կարող են մուտք գործել «Սունդուկյանի» ծառայողական մուտքով, սակայն այնտեղ էլ փաստաթղթեր են պահանջել ու արգելել ներս մտնելը։ Թատրոնի ներկայացուցիչները հայցեր են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Գոյ» թատրոնի գործունեությունը պետռեգիստրով, առանց թատրոնի վարչական կազմի ստորագրության, դադարեցնելու որոշումը, մյուս հայցով պահանջում են անվավեր ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ 701. Ն որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորել են «Սունդուկյան» թատրոնի հետ։ Բացի այդ, մարտի 29-ին հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացվել ոստիկանություն՝ պաշտոնեական կեղծիքի, լիազորությունների և թատրոնից գողության դեպքերի առնչությամբ։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՔԿ։ Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը ներկայացրել էր հաղորդումը, նախօրեին ներկայացել է ՔԿ և բացատրություն տվել հաղորդման առնչությամբ։

«Քննիչն ընդամենը հաղորդման վերաբերյալ քննություն անցկացրեց, այսինքն՝ ինչ է իրենից ենթադրում այդ ամենը, ինչ փաստեր, հիմնավորումներ կար, այդ մասին խոսել եմ, բացատրել, այդ ամենն արձանագրվել է թղթի վրա, որը նաև ստորագրել եմ։ Բովանդակային առումով այն էր, որ ոստիկանություն հաղորդում է տրվել ապօրինության վերաբերյալ՝ ընդունման-հանձնման, որի արդյունքում պետռեգիստրում դադարեցվել է թատրոնի գործունեությունը։ Այդտեղ կամ փաստաթղթի կեղծիք է եղել, կամ օրենքի շրջանցում։ Երկրորդ հաղորդումը վերաբերում է գողությանը, մասնավորապես, «Գոյ» թատրոնի անձնակազմի աթոռներն են գողացել»,- ասել է Սարգիս Արզումանյանը։

Վերջինս տեղեկություն չունի՝ ինչ հատկանիշներով է նախաձեռնվել քրեական վարույթը։

Ինչ վերաբերում է դատարան ներկայացված հայցերին, ապա դրանցից մեկը, որը վերաբերում է 701. Ն որոշումն անվավեր ճանաչելուն, վարույթ է ընդունվել։ Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, հայցը վարույթ է ընդունել եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ -ը ներգրավել որպես երրորդ անձ։

Արզումանյանը նշել է, որ վաղը պատրաստվում են մուտք գործել թատրոն, քանի որ նախարարի որոշումից բխող գործողությունները կասեցվել են։

«Բնականաբար, ըստ օրենքի, մենք մեր մուտքով պետք է մտնենք։ Բացի այդ, ծանուցումներ կար մեր աշխատակիցներին, որոնց ժամկետն այսօր լրանում էր և իրենց պետք է ազատեին աշխատանքից՝ ըստ իրենց տրամաբանության, դա նույնպես, ըստ օրենքի, պետք է չլինի»,- նշել է Արզումանյանը։