Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Մի շարք մանկապարտեզներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների՝ թիվ 8, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ «Երևանի թիվ 6 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվել են «Աշխատակիցների և սաների պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանության բնագավառում գիտելիքների ու հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը, պատրաստվածության բարձրացմանը, միևնույն ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ իրազեկմանը։

«Երևանի թիվ 3 մանկապարտեզ» և «Երևանի թիվ 53 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը մանկապարտեզում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Ուսումնավարժությունների նպատակն էր.

ստուգել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունների և հմտությունների մակարդակը,

ստուգել ստեղծված իրավիճակում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը հրշեջ-փրկարարական գործողությունների ժամանակ,

կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները բացազատման ժամանակ,

բարձրացնել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպը,

կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները,

ստուգել մանկապարտեզի կազմավորումների աշխատանքը և համագործակցությունը հրդեհի դեպքում:

Ուսումնավարժությունների շրջանակներում խաղարկվել են հրդեհի սցենարներ, իրականացվեցին սաների և անձնակազմի տարհանում դեպի անվտանգ տարածք, մարտական բացազատում, շնչառական ապարատներով հետախուզություն՝ պարզելու մանկապարտեզի հատկապես ծխապատ սենյակներում մնացած երեխաների, անձնակազմի առկայությունը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները, պայթյունի, փլուզման, թունավորման վտանգը, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը, ինչպես նաև պայմանական տուժածներին առաջին օգնության ցուցաբերման գործողությունները։

Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժությունների արդյունքները՝ նշվել են վարժանքների ուժեղ և թույլ կողմերը, նշվեցին, որ օղակներն իրենց մարտական հնարավորություններով ունակ են ինքնուրույն լուծել մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհները մարելու առանձին խնդիրներ: Միևնույն ժամանակ առանձնացվել են գազածխապաշտպան օղակների պատրաստվածությունը, որոնք լիարժեք կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:

Նախադպրոցական հաստատություններում պարբերաբար անցկացվող նմանատիպ միջոցառումները նպաստում են նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը, անձնակազմի ու արձագանքող ուժերի պատրաստվածության բարձրացմանը, հմտությունների բարելավմանը, որոնք հնարավորություն են տալիս վերջիններիս լինել իրազեկ և պաշտպանված։