Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական

Փաստ է, որ խաղաղություն չի հաստատվելու, իսկ խաղաղության օրակարգն էլ տապալված է. միջազգայնագետ

Հույս վաճառողներն ու խաղաղություն մուրողները. այսպես է ֆեյսբուքյան իր գրառումը վերնագրել միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը:

«Ինչպես և կանխատասել էի՝ ամսի 5-ին փրկվեցինք…

Փրկագինն էլ՝ առաջիկա 4 տարվա դիմաց տնտեսությունը դիվեսիֆիկացնելու ու ռեֆորմների համար նախատեսված 270 միլիոն եվրոն ու 65 միլիոն դոլարն է:

Արևմուտքը մեր հարցում կրկին ազնիվ գտնվեց…

Տվեց այն ինչ մեզ հասնում էր, դրանով էլ ինչ որ պետք էր հասկացրեց…

Ինչ խոսք՝ շնորհակալ ենք:
Բայց որ փող տալն էլ իր գինն ունի՝ փաստ է:

Մեկը կասի, որ դա անշահախնդիր նվիրատվություն է, մտերմության ու վստահության ժեստ է, մյուսը՝ որ սա այն գինն է, որը Բրյուսելն ու Վաշինգտոնը վճարում են հանձնված Արցախի, Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածի, Ջերմուկին հարակից բարձունքների, ինչպես նաև առաջիկայում Տավուշի մարզից հանձնվելիք գյուղերի դիմաց։ 

Քանի որ հեքիաթներին վաղուց չենք հավատում՝ լավամարդության տարբերակը բացառում ենք: 
Ցավոք չենք էլ կարող բացառել երկրորդ տարբերակի հավանականությունը:
Փաստ է, որ հենց այնպես գումար չի տրամադրվում:

Իսկ անվտանգության մասին՝ հաջորդ դասին…

Քանի որ ակնկալվող անվտանգության ու երաշխիքների տրման մասին աշխարհացունց հայտարարություններ այդպես էլ չհնչեցին:

Հետևաբար՝ մենք շարունակում ենք մեր խնդիրների հետ մենակ մնալ:

Վառ ապացույցն էլ՝ հաջորդող օրից սկսած սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական ինտենսիվ ու անդադար կրակոցներն են ու աշխարհի քար լռությունը…

Էսկալացիաներ ու սադրանքներ թույլ չտալու  թախանձագին կոչերն ու էնտուզիազմով հորդորներն անգամ չեն հնչում… 

Ուր մնաց՝ հարց լուծող զանգերը…

Չնայած որ՝ Բլինքեն-բորելյան, Միշել-մակրոնյան զանգերը վաղուց անհետևանք են:

Ալիևը թքած ունի նման զանգերի վրա:

Ալիևն ինքնավստահ է, առավել ևս՝ «ապահովության բարձիկ» ունի:

«Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինանսավորի ընդդեմ Ադրբեջանի կամ ինչ-որ բան տա, մենք եռապատիկը կտանք Բաքվին: 
Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության դրդելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ և նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է», - կասի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հակադարձող չկա:

Ընդհակառակը՝ ՀՀ Արտգործնախարար Միրզոյանը բարձրաձայնում է բանակցությունների ռեգրեսի ու փակուղի մտնելու մասին, «խաղաղության պայմանագրի» մասով էլ  հաստատում, որ 
կողմերի պատկերացումները՝ տարածքային ամբողջականության, սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակման  հիմնաքարային ու սկզբունքային դրույթների մասով հեռու են միմյանցից:

Այսպիսով՝ փաստերի շարահյուսությունն ու ստեղծված իրավիճակը խոսում է նոր էսկալացիաների մասին: 

Փաստ է, որ «խաղաղության պայմանագիր» չի չստորագրվելու:
Փաստ է, որ խաղաղություն չի հաստատվելու, իսկ խաղաղության օրակարգն էլ տապալված է:
Փաստ է, որ խաղաղություն պարտադրելու փոխարեն շարունակաբար այն մուրում են…
Մանավանդ, որ իրենց մոտ մուրալը, հանձնելը, տալն ու զիջելը հոբի է ու կենսակերպ…

Փաստ է, որ շարունակում ենք ապրել մասամբ ապատիայի, թքած ունենալու, թմբիրի կամ ինքնախաբեության աստրալի, Ստոկհոլմյան սինդրոմի, մասամբ էլ՝ դրսից «հույս վաճառողների», «հեքիաթ բաժանողների» «խաղաղության մեսիաների» ու «փրկիչ-հերոսների» քամիների ազդեցության տակ:

Մենք պետք է ուրիշի վրա հույս դնենք, հուսախաբվենք ու հուսալքվենք…
Մեզ մոտ խրատվել, սթափվել, անցյալից դասեր քաղել չկա…
Ու քանի դեռ սա է մեր իրականությունը, ցավոք, տհաճ փաստերի ու անդառնալի հետևանքների ականատեսն ենք լինելու: