Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. «Citroen»-ը բախվել է սյանը, կոտրել այն և բռնկվել
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Համլետ Հ.-ն իր վարած «Citroen» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Գյումրի գարեջուր» ընկերության մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, կոտրել այն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: