Ադրբեջանում մայրը 9 ամյա աղջկան նետել է ջրհորը
Ադրբեջանի Գյանջա քաղաքի Քեփեզ շրջանում մայրը 9 ամյա դստերը նետել է ջրհորը: Տեղեկացնում է APA գործակալությունը:
1973 թվականին ծնված Մեթանեթ Մեմմեդ գըզը Հուսեյնովան իր իննամյա աղջկան`Էլմիր Հուսեյնովային նետել է Քեփեզ շրջանի իրենց սեփական տան բակում գտնվող ջրհորը: Երեխան խեղդվել և մահացել է:
Գյանջայի ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել սպանության հետ կապված և ձերբակալել երեխայի մորը: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մայրը հոգեկան խանգարում ունի և սպանությունը կատարել է նոպայի ժամանակ: