Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

270 միլիոն եվրո` 4 տարվա ընթացքում. իշխանության ակնկալած «գրանդիոզ» աջակցությունը սա էր ընդամենը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե հայ ժողովրդի «ապագա տեսլականը կիսելու», Հայաստանն «ավելի դիմակայուն», «ավելի ուժեղ», «ավելի անկախ» դարձնելու գեղեցիկ կենացները մի կողմ թողնենք, Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի գինը սա է լինելու։ Ընդ որում, 270 միլիոն եվրոն Հայաստանը ստանալու է 4 տարվա ընթացքում։

Իշխանության ակնկալած գրանդիոզ աջակցությունն այս էր ընդամենը։ Բրյուսելում հիշեցին նաեւ տեղահանված արցախցիներին, խոստացան օգնել նրանց, բայց, ինչպեսեւ սպասվում էր, մոռացան Արցախում էթնիկ զտման փաստի, Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերման ու ադրբեջանական վերահաս նոր ագրեսիայի սպառնալիքից Հայաստանը պաշտպանելու մասին։ Փոխարենը Փաշինյանն առիթը բաց չթողեց՝ հերթական անգամ վերահաստատելու «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հանձնառությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։
Բրյուսելում հետողորմյա արին արդեն մոռացված «Խաղաղության խաչմերուկ»-ը, Բլինքենն ասաց, որ աջակցում է գաղափարին ու տեսնում Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով, ինչը կխթանի խաղաղության եւ հաշտեցման ջանքերը։

«Ողջունելի է, որ օգնություն են տրամադրում, բայց դա այն թիվը չէ, որը կարող է ամեն ինչ փոխել մեզ համար։ Գիտեք, որ Ուկրաինային ոչ թե 270 միլիոն եվրո, այլ 300 միլիարդ դոլար է հատկացվում, ինչ վերաբերում է Ադրբեջանին, միայն բրիտանական ներդրումներն Ադրբեջանում 35 միլիարդ են, իսկ ԱՄՆ-ինը՝ 15 միլիարդ, մեզ ԱՄՆ-ն 65 միլիոն է տալիս։ Տարբերությունը թվերի մեջ ակնհայտ է, սրան գումարենք այն կորուստները, որը կարող է ունենալ Հայաստանը, եթե շարունակի այս հակառուսական ընթացքը»,- մեկնաբանելով հանդիպումը՝ «Հրապարակ»-ին ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը մեզ հետ զրույցում մեկնաբանում է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։ «Եթե իսկապես ցանկանում են օգնել Հայաստանին, ապա այստեղ ռազմաբազա կստեղծեն, կբերեն ռեալ ուժեր, եւ ես դա կողջունեմ, բայց մինչեւ այսօր այդ մասին խոսակցություն չի գնացել։ Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենասերտ դաշնակիցն է, եւ հայտարարվել է, որ մեր ռեգիոնում առանցքային դերակատարությունը նրան է վերապահված, հաշվի առնելով, որ Ադրբեջանն իրենց համար կարեւոր գործընկեր է, քանի որ ունի նավթի եւ գազի պաշարներ, չեմ կարծում, որ Արեւմուտքը պատրաստ է այդ պետությունների դեմ մեզ օգնել։ Փոխարենը պահանջում են, որ մենք կռվենք ռուսների հետ, խզենք մեր քաղաքական ու տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, մի բան, որ չեն պարտադրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Վրաստանին, ո՛չ Թուրքիային։ Չգիտես ինչու, մյուս երկրները կարող են հետապնդել իրենց շահերը, իսկ մենք՝ ոչ։ Սա ցույց է տալիս, թե որն է Արեւմուտքի շահը, իսկ երբ ռուսները դուրս գան, եւ Հայաստանն ընկնի Թուրքիայի տիրապետության տակ, նրանք կանեն նույնը, ինչ արեցին Ղարաբաղի հետ, պարզապես կասեն՝ այո, շատ վատ է, բայց չգիտենք, թե դա ինչպես տեղի ունեցավ, գուցե դա էթնիկ զտում էր, գուցե էթնիկ զտում չէր, բայց պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ չեն լինի»,- բացատրում է նա:

Իսկ ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանը՝ բռնելով Ռուսաստանից պոկվելու ճանապարհը։ Մեր զրուցակիցը կարծում է, որ արեւմտյան գործընկերները պետք է մի շարք հարցերի պատասխան տան։ «Արդյո՞ք պատրաստ են ապահովել Հայաստանի գազի մատակարարումը, ի՞նչ գներով, այն գնվելու է Ադրբեջանի՞ց, այսինքն, մենք կախված ենք լինելու նրանի՞ց, եւ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կոճակը սեղմել, եւ մենք մնանք առանց գազի՞։ Ի՞նչ են նրանք ասում այն փաստի մասին, որ Հայաստանի տարածքի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, կոնկրետ ի՞նչ են ձեռնարկելու, որ Ադրբեջանը հետ քաշվի։ Ի՞նչ են ասում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, երբ թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն պատրաստվում են այնտեղ երկաթուղի ու ավտոճանապարհներ կառուցել, պատրա՞ստ են երաշխավորել, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից չի լինելու հերթական զավթված տարածքը։ Պատրա՞ստ են ընդունել Հայաստանի ապրանքները՝ կոնյակը, գինին, գյուղատնտեսական ապրանքները։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, ֆերմերների բողոքները... Այդ տեղը բացելո՞ւ են մեզ համար։ Չեմ կարծում, որովհետեւ նույնիսկ Վրաստանն այսքան տարիների ընթացքում չկարողացավ իր տեղը գտնել եվրոպական շուկայում։ Ռուսաստանում 2 միլիոն հայ է ապրում, որոնք դրամական փոխանցումներ են ուղարկում Հայաստան, նրանց տանելու են Եվրոպա՞... Եվրոպան արդեն իսկ ռումինացիների, լեհերի, ուկրաինացիների ձեռքն է կրակն ընկել։ Կամ՝ նոր ատոմակայա՞ն են կառուցելու»,- թվարկում է քաղաքագետը։

ՀԳ․ Այսպիսով, Բրյուսելից Փաշինյանի 21 հոգանոց պատվիրակությունը Երեւան կգա աննշան ֆինանսական աջակցության խոստումով ու «Եվրաջասթի» համաձայնագրով, որը դատախազությունների միջեւ համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Իսկ թե անդրկուլիսյան ինչ «առաջադրանքներ» ստացավ Հայաստանն Արեւմուտքից, կիմանանք գործողության մեջ»։