ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան Աբրահամյան
Մամուլ

Ադրբեջանի նավթի պաշարները սպառվում են․ 5-6 տարի հետո կկանգնեն լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ

«Հրապարակ»–ը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանի նավթի պաշարների սպառման մասին տարբեր հրապարակումներ եղան։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին հարցրինք` արդյոք Ադրբեջանի նավթի պաշարները մո՞տ են սպառվելուն, եւ դա ի՞նչ հետեւանք կունենա մեր տարածաշրջանի վրա:

- Ադրբեջանում վերջին 2-3 տարիներին նավթի արդյունահանման տեմպերը շատ մեծ արագությամբ են նվազում։ Եթե նախկինում տարեկան 3 տոկոս արագությամբ էին նվազում, ապա վերջին 2-3 տարում՝ գրեթե 15 տոկոսով։ Դա լուրջ խնդիր է իրենց համար, որովհետեւ, եթե 10 տարի առաջ իրենք տարեկան 50 միլիոն տոննա նավթ էին արդյունահանում, ապա անցած տարին ամփոփել են 30 միլիոն տոննայով, այսինքն՝ մոտավորապես 40 տոկոս, ընդհանուր առմամբ, նվազում ունեն։ Այս տեմպերը եթե իրենք չկարողանան կանգնեցնել, 5-6 տարի հետո կկանգնեն լուրջ կատաստրոֆայի առաջ, որովհետեւ 5-6 տարի հետո մի 30 տոկոս ավելի պակաս կլինի արտահանումը, քան այսօր է։ Այսինքն՝ նույնիսկ եթե իրենք ամբողջն արդյունահանեն եւ վաճառեն, դա չի հերիքի իրենց պետական բյուջեն կատարելու համար։ Այդ առումով, այո, իրենք լուրջ խնդիրներ ունեն։

- Արդյունահանման պակասելը նավթի պաշարների պակասելու հե՞տ է կապված։

- Այո, պաշարներն են պակասում, բացի այդ, նախկին տարիներին շատ ագրեսիվ քաղաքականություն էին վարում նավթի արդյունահանման համար, իրենց նույնիսկ շատ փորձագետներ զգուշացրել էին, որ այսպիսի տեմպերով չի կարելի արդյունահանել, բայց քանի որ իրենք միշտ ֆինանսական շատ լուրջ խնդիրներ են ունեցել, դա անում էին, որ կարողանային այդ խնդիրները փակել։

- Եվրամիության հետ հայտնի պայմանագիրն այդ խնդրից իրենց չի՞ ազատում։

- ԵՄ-ի հետ իրենք գազի մատակարարման պայմանագիր են կապել։ Գազի արդյունահանումն իրենց մոտ ավելին է, բայց գազն այդքան եկամուտ չի բերում, որքան նավթը։ Իրենց եկամտի հիմնական աղբյուրը նավթն է։

- Արցախի եւ Հայաստանի վրա հարձակումները կարո՞ղ ենք կապել էներգետիկ անվտանգային խնդիրների հետ։

- Գիտեք, շատ բաների հետ կարելի է կապել։ Եթե դիտարկենք այն պատերազմները, որ իրենք վարել են մեր դեմ՝ թե՛ 2016-ի քառօրյան, թե՛ 2020-ի 44-օրյան, այդ երկու պատերազմներն էլ համընկել են նավթի ցածր գների հետ։ Այսինքն՝ նավթի գինը համաշխարհային շուկայում ընկնում է, իրենց եկամուտները կրկնակի, եռակի նվազում են, իրենք իրենց ագրեսիվ գործողությունները սկսում են Հայաստանի դեմ։ Այսինքն՝ այդ համընկնումը կա ու որոշակի սոցիալական խնդիրների մասին է խոսում։ Միայն դրանով չի բացատրվում, այլ պատճառներ էլ կան, բայց սա կարեւոր պատճառներից մեկն է։

- Տեսակետ կա, որ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրենց ոտնձգություններն էլ այլ հիմք ունեն` ուզում են իրենցով անել մեր հանքավայրերը, որ նավթի պաշարների սպառման դեպքում կարողանան ֆինանսական հոսքերով իրենց ապահովել։ Որքանո՞վ են իրական այս տեսակետները։

- Չգիտեմ, չեմ կարող ասել։ Իմ կարծիքով, իրենց այդ ագրեսիվությունն ավելի շատ կախված է մեր այսօրվա գործող քաղաքական ռեժիմի թուլամորթությունից, քանի որ անողնաշար մարդիկ են նստած իշխանության, ինչը նրանք մաքսիմումով օգտագործում են։ Չեմ կարծում, որ այն հանքերը, որ կան Հայաստանում, այդքան եկամտաբեր են։

- Ուսումնասիրություններ կա՞ն, թե որքան ժամանակ հետո Ադրբեջանում այլեւս չեն կարողանա նավթ արդյունահանել։

- Ըստ British Petrolium-ի ուսումնասիրության՝ իրենք տալիս են 20 տարի ժամանակ։ Հիմա իրենք 30 միլիոն տոննա ունեն, եթե 5 տարի հետո այդ 30 միլիոն տոննան դառնա 20 միլիոն, արդեն իրենց համար ոչ թե ճգնաժամ, այլ աղետ կսկսվի։

- Ներքին բախումներ եւ այլն։

- Այո, որովհետեւ 20 միլիոն տոննան բավարար չէ երկիրը պահելու, բանակը պահելու համար, թոշակ վճարելու համար՝ իրենք աղետի առաջ կկանգնեն։ 20 միլիոն տոննան ոչ մի բան է։ Այնպես չէ, որ պետք է սպասել, որ նավթի պաշարները դառնան զրո, որ այդ երկիրը փլուզվի։ Արդեն եթե չկարողանան նավթի արդյունահանման անկման տեմպերը կանգնեցնել, իրենք 5-6 տարի հետո աղետի առաջ կկանգնեն։

- Գուցե ռազմական ագրեսիայով փորձում են բնակչությանը զբաղեցնե՞լ։

- Դա միշտ էլ այդպես է եղել՝ դա նոր երեւույթ չէ ու ոչ միայն Ադրբեջանում։ Մերձավորարեւելյան պատերազմները որ նայեք, շատ դեպքերում դրանք սկսվել են հենց նավթի գների անկման շրջանում։

- Հետագայո՞ւմ էլ նույն սցենարի կրկնությանը սպասենք։

- Նավթի գները բարձր են այս պահին՝ մոտավորապես 80-90 դոլար, բայց եթե վաղը, մյուս օրը՝ 1-2 տարի հետո նավթի գներն ընկնեն, ես համոզված եմ՝ իրենք նորից ինչ-որ ագրեսիվ գործողություն կսկսեն, այս անգամ՝ ուղիղ Հայաստանի դեմ։