Ձեր վարքն անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ. Էդմոն Մարուքյանը` Արման Թաթոյանին
«Սա նշանակում է՝ դուք չեք հանդիպել մոտ 420 հազար մարդու: Նույնիսկ գլխավոր դատախազի թեկնածուն է հանդիպել անկախ պատգամավորների հետ: Ձեր վարքն անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ»,- ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդարդառնալով այն հարցին, որ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը չի հանդիպել ԱԺ անկախ պատգամավորների հետ:
Արման Թաթոյանն էլ ի պատասխան վստահեցրեց, որ ինքը հարգում է յուրաքանչյուրին, առավել եւս Էդմոն Մարուքյանին, ում հետ աշխատել է երկար տարիներ: