Շիրակի մարզպետը վարչապետի հետ առանձին հանդիպում չի ունեցել
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնից ազատվելու մասին որոշում չի կայացվել: Newspress.am-ի հետ զրույցում նա հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց մարզպետի ազատման հրամանն արդեն տրվել է:
«Չէ, չէ, չէ…. ես իմ աշխատանքին եմ, և աշխատանքից ազատման ոչ մի հրաման չունեմ»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, թե Ֆելիքս Ցոլակյանին փոխելու որոշումը քաղաքական է` մարզպետն արձագանքեց:
«Հիմա ով ասես, ինչ պատգամավոր ասես, կարող է ինչ ուզես խոսի: Դա ինչ նշանակություն ունի: Կառավարության որոշում դեռ չի եղել և իմ պաշտոնավարման վերաբերյալ ինձ որևէ որոշում չի ներկայացվել: Նման խոսակցություն դեռ չկա»,- ասաց մարզպետը` հավելելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ չի հանդիպել և իրեն պաշտոնավարման այլ առաջարկներ չեն արվել: