Իլհամ Ալիևը շտապում է Իրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը` փետրվարի 23-ին, կմեկնի Իրան, տեղեկացնում է APA գործակալությունը` հղում անելով IRNA-ին:
Այս մասին հայտարարվել է Իրանի հաղորդակցության և տեղեկատվության նախարար, միջպետական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզիի և Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ: Նախարարները հանդիպումից հետո հայտարարել են, որ փետրվարի 23-ին նախատեսվում է Իլհամ Ալիևի այցը Թեհրան: Կողմերը վստահեցրել են, որ նախագահների հանդիպման ժամանակ 10-ից ավել համաձայնագրեր են ստորագրվելու:
Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներից անմիջապես հետո Իլհամ Ալիևը ցանկանում էր մեկնել Իրան, սակայն երկար ժամանակ իրանական կողմից դրական պատասխան չէր լինում: Այժմ մեկ օրվա մեջ որոշվել կազմակերպել Ալիևի այցը Իրան: