Էս անգամ թարգեք. Ալեքսանյանը փորձում է համոզել լրագրողներին. (տեսանյութ)
ԱԺ աշխատանքները լուսաբանող մի խումբ լրագրողներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ԱԺ խմբակցություններին, եւ անհատ պատգամավորներին, դատապարտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանի միջանցքում վիրավորել է իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին. նրանց անվանել է «նախիր» ու լրագրողներից մեկին հայհոյել։
Ստորագրհավաքին միացել են նաև որոշ պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը:
Լրագրողները, երբ մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, նա ջանք չխնայեց գործընկերոջը պաշտպանելու համար:
«Էս անգամ թարգեք»,- հորդորեց նա:
Մանրամասները` տեսանյութում