Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ կունենա՞նք արդար վճիռ` պարզ կլինի վաղը. Ռուբեն Մելիքյանը` Մալյանի գործի մասին
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և հավանաբար ավարտվելու են վաղը՝ ապրիլի 5-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Դատական նիստը տեղի կունենա ժամը 14:30-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1)։ Դատախազն ու պաշտպանները հանդես կգան եզրափակիչ ելույթներով, իսկ Մալյանը՝ վերջին խոսքով։ Այնուհետև դատարանը կհեռանա վերդիկտ կայացնելու։
Վերդիկտն ու վճիռը ստորագրում է դատավորը։ Ո՛չ քննիչը։ Ո՛չ դատախազը։ Ո՛չ դատարանի նախագահն ու ԲԴԽ նախագահը։ Միայն գործը քննող դատավորը։ Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ կունենա՞նք արդար վճիռ։ Պարզ կլինի վաղը։
Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Արդեն շուրջ 200 օր»։