ՄԻՊ-ում Նարեկ Սամսոնյանի ձերբակալության կադրերում անհամաչափ ուժի կիրառման կասկած են տեսել
Նարեկ Սամսոնյանին ձերբակալության կադրերը անմիջապես թե տեսնելուց հետո, թե' ընհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո մենք այցելել ենք կոնկրետ անձանց և տվյալ համատեքստում առնվազն կասկած ունեցել ենք` նկատի ունենալով այն, որ դիմել են իրավասու մարմիններին, Մարդու իրավուքնների պաշտպանի մանդատի տեսանկյունից պարզաբանումներ ենք պահանջել իրավասու մարմիններից և պարզաբանումները ստանալուց հետո հնարավորություն կունենանք եզրահանգումներ իրականաացնելու, բայց անհամաչափ ուժի առնչությամբ, եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է կասկած ենք տեսել Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Հարցին, թե նախկին պարզաբանումները ստանալուց հետո, եղե՞լ է դեպք, որ համարել են՝ ոստիկանները խախտել են օրենքը և գործել են ոչ իրավաչափ՝ Մանասյանը պատասխան հարց ուղղեց, թե լրագրողը կարդացե՞լ է ՄԻՊ տարեկան զեկույցը։
«Առանձնացրել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և նվազագույն իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։ Ավելին ասեմ՝ արձանագրել ենք առերևույթ բռնության հետ կապված խնդիրներ։ Տեղեկացնեմ, որ ՄԻՊ-ը քննություն իրականացնող մարմին չէ, դատարան չէ։ ՄԻՊ-ի խնդիրը համակարգային խնդիրները բացահայտելն է»,- ասաց Մանասյանը։