Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ի՞նչ «բոնուսներ» են տալու և ինչի՞ դիմաց. լեգենդների և իրականության բախման կետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ապրիլի 5-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ինչ խոսք, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից այս հանդիպումը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Բայց իշխանամերձ, հատկապես արևմտամոլ մի շարք շրջանակներ արդեն իսկ լեգենդներ են հյուսում, թե այն տիեզերական իրադարձություն է։ Նրանք «սրտատրոփ» սպասում են այդ հանդիպմանը՝ նույնիսկ «բանակային» տարբերակով հետհաշվարկով օրեր ու ժամեր հաշվում՝ մնաց չորս օր, երեք օր և այդպես շարունակ: Նրանք այնպիսի թեզեր են առաջ քաշում, թե ապ ր ի լի 5-ից հե տո վեր ջ ա պ ե ս «կփրկվենք»։

Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանից «փրկվելու» մասին է, որովհետև ո՛չ իշխանություններին, ո՛չ նշյալ շրջանակներին Հայաստանն ու Հայաստանի «փրկությունը» չեն հետաքրքրում: Նրանք միայն մեկ «երգ» գիտեն՝ հակառուսականություն։ Մնացածը նրանց համար երկրորդական է: Թե հետո ինչ կարող է տեղի ունենալ մեր երկրի հետ, նրանց, մեծ հաշվով, հետաքրքիր չէ. «դրամաշնորհներն» ու դրանք տվողներն ապրած կենան: Ինչևէ, վերադառնանք ապրիլի 5-ի հանդիպմանը: Նույնիսկ արևմտյան հեղինակավոր վերլուծական կենտրոններն են նշում, որ Հայաստանը շատ է կապված Ռուսաստանի հետ, իսկ Արևմուտքը տվ յալ պահին ընդամենը կարող է որոշակիորեն թուլացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու որոշակի այլընտրանքներ ստեղծել։

Հասկանալի է, որ իրականում Արևմուտքին հետաքրքրում են Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու սեփական շահերը, այլ ոչ թե տարածաշրջանում Հայաստանի թուլացած դիրքերի վերականգնումը։ Նույնիսկ խոսք չկա Հայաստանին զենք մատակարարելու մասին։ Ապրիլի 5-ի հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ պաշտոնապես հայտարարել են, որ դրա օրակարգը լինելու է առավելապես տնտեսական։ Ճիշտ է, շեշտվում է նաև «անվտանգային» բաղադրիչը, սակայն դա, ըստ փորձագետների, կլինի գեղեցիկ հայտարարությունների տեսքով: Իրականում մենք տեղեկություններ ունենք, որ Բլինքենն ու ֆոն դեր Լայենը փորձելու են տնտեսական «բոնուսների հետ» կապված քննարկում ծավալել Փաշինյանի հետ։ Խոսքը մասնավորաբար 1 մլրդ դոլարի օգնության մասին է:

Ու սա՝ այն դեպքում, երբ տարիներ առաջ նույն Եվրամիությունից խոստացել էին Հայաստանին հինգ տարվա ընթացքում հատկացնել 2,6 միլիարդ եվրո՝ դրամաշնորհի և վարկի տեսքով։ Յուրաքանչյուր ֆինանսական և ոչ միայն ֆինանսական աջակցություն Հայաստանի համար կարևոր է, բայց, ըստ փորձագետների, այդ «բոնուսները» Հայաստանին, ավելի ստույգ՝ Փաշինյանին տրամադրվելու են կոնկրետ նպատակով, այն է՝ երկրի ներսում ամրապնդել իր լեգիտիմությունը և, ըստ այդմ, կարողանա այնպիսի քայլեր կատարել, որոնք կարող են հակազդեցություն առաջացնել։ Ինչպես Արևմուտքի քավորությամբ Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, այնպես էլ այս փուլում պետք է կատարի այն զիջումները, որոնք խոստացել է Ադրբեջանին, ու սկսի քայլեր ձեռնարկել Հայաստանը Ռուսաստանից պոկելու ուղղությամբ։ Եվ ոչ միայն...»։

 Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում։