Ադրբեջանում զիվորը սպանել է ծառայակցին
Փետրվարի 20-ին հարևան Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերի զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Սենան Մեհդիզադեն։ Այս մասին տեղեկություններ կան ադրբեջանցիների Ֆեյսբուքյան քննարկումներում:
Մահացած զինծառայողի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ եղբորը սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ։
Դեպքից արդեն անցել է երկու օր, սակայն ադրբեջանական իշխանություններն ու մամուլը, իրենց գործելակերպին հավատարիմ, ոչ մի տեսակի տեղեկություն այս թեմայով չեն հայտնում: