«Էրեբունի» ռազմակայանը ստացել է ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների նոր խմբաքանակ
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը համալրվել է չորրորդ սերնդի չորս ՄԻԳ-29, արդիականացված ՄԻԳ-29Ս կործանիչներով և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռով, որոնք անցել են կապիտալ վերանորոգում:
Ինչպես ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ, առաջիկայում 4+ սերնդի ճակատային կործանիչներն ու Մի-8ՄՏ ուղղաթիռները կհավաքվեն միավորման ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից և գործի կդրվեն: Ստացված ՄԻԳ-29 կործանիչների թռիչքները կսկսվեն մարտի կեսերից:
«Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը ուղղաթիռների առաջին երկու խմբաքանակները ստացել էր 2015թ. դեկտեմբերի սկզբին և կեսերին: