Լոս Անջելեսում սիրիահայերի համար 1.2 մլն դոլար է հավաքվել
Այսօր, Լոս Անջելեսում, տեղի ունեցավ սիրիահայերի աջակցությանը նվիրված մարաթոնը: Հեռուստամարաթոնի ընթացքում շատ-շատերը իրենց ֆինանսական աջակցությունն են ցուցաբերում մեծ գաղափարին:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս պրն. Սերգեյ Սարկիսովը ևս միացավ մարաթոնին և նվիրաբերեց 10.000 ԱՄՆ դոլար:
Սիրիահայերի օգնության հիմնադրամը (SARF) կարողացավ հավաքել 1.2 մլն դոլարից ավելի գումար Սիրիայում բնակվող հայերին օգնելու համար։ Ստորև կցված է ԱՄՆ-ում Newspress.am-ի գործընկերոջ տրամադրած տեսանյութը: