Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին. «Գոյ»
![Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին. «Գոյ»](/timthumb.php?src=disc/02-04-24/3ae676eb3b4bd8eed61547cca0750f5a.jpg&w=780)
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։ Այս մասին ասված է «Գոյ» թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 2-ին, ժամը 12։00-ին
«Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ, որից հետո կտրվի մամուլի ասուլիս, ուստի հրավիրում ենք լրագրողներին ներկա գտնվելու վերոնշյալ թեմայով ասուլիսին»,-նշվում է հաղորդագրության մեջ։