Սիրիայի հակամարտության կարգավորման խոչընդոտը Ռուսաստանն է. Չավուշօղլու
Ռուսաստանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հիմնական խոչընդոտն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նախարարը հայտարարել է, թե Ռուսաստանը, որը Սիրիայում ռազմական գործողության մեկնարկին հայտարարում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին, այս ընթացքում միայն զբաղվել է ընդդիմության դիրքերն ու խաղաղ բնակիչներին ռմբակոծելով, հաղորդում է Milliyet թերթի կայքը:
Հարցին, թե որն է սիրիական ճգնաժամը չհաղթահարելու ամենամեծ խոչընդոտը, Չավուշօղլուն պատասխանել է. «Անկասկած Ռուսաստանը»։