Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում․ Ավինյանը կոչ արեց հրաժարվել այգիները քարապատելու պրակտիկայից
Բոլոր այն այգիներում, որտեղ քարապատում ենք, եկեք այդ պրակտիկայից հրաժարվենք: Քարապատում, տոմետապատում, բետոնապատում տրամաբանությունը մոռանանք: Եթե այգի ենք հիմնանորոգում, ծառեր պետք է տնկենք, ուրեմն եկեք հնարավորինս զերծ մնանք տոմետից և քայլուղիները քարով պատելուց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, գործակարգավորական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Եթե այգի ենք հիմնանորոգում, ծառեր պետք է տնկենք, ուրեմն զերծ մնանք տոմետից և քայլուղիները քարով պատելուց»,- ասաց նա։
Ավինյանի գնահատմամբ, կարելի է անել շատ ավելի պարզ եղանակով, օրինակ՝ գրունտային տարբերակներով: Նա հաշվարկել է՝ այդպես և՛ ֆինանսապես է ձեռնտու, և՛ միջավայրին ավելի համապատասխան կլինի։
«Կանաչ տարածքը պարտադիր չէ, որ քարապատված լինի: Քարապատում, տոմետապատում, բետոնապատում տրամաբանությունը մոռանանք։ Կարելի է անել շատ ավելի պարզ՝ գրունտային տարբերակներով: Մասնավորապես՝ Օղակաձև 4-րդում պետք է հրաժարվենք տոմետներից ու քարից, միջավայրը պետք է ավելի բնականին մոտ լինի։ Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում»,- ասաց քաղաքապետը։