Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղել
Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են տեղի ունեցել։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր նշանակումները։
Երևանի քաղաքապետարանի առևտրի ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Առաքելյանը, իսկ Մատակարարման և տեխնիկական սպասարկաման բաժնի պետ Սևակ Մելքոնյանը:
Տիգրան Ավինյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։