Գալուստ Սահակյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գալուստ Սահակյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ ԱԺ նախագահի հիվանդանոցային բուժումն ավարտվել է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ինքնազգացողության վատացման պատճառով, տեղափոխել էին Հերացու 1-ին համալսարանական հիվանդանոց։ Նրա մոտ աղտորոշվել է արյան զարկերակային բարձր ճնշում: