Վնասվել է ցածր ճնշման գազատարը․ գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է
Այլ կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների աշխատանքների ժամանակ վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 30-ին ժամը 14:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ Հայտնում են «Գազպրոմ-Արմենիայից»։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։