Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Քաղավիացիայից լրատվամիջոցի հետ զրույցում հավելեցին, որ ինքնաթիռի վերադարձի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։
Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորներին Երևան են տեղափոխել այլ ինքնաթիռով։