Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց արտակարգ վայրէջք է կատարել
«Աերոֆլոտ» ընկերության «Սու 1864» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել:
Նախնական տվյալներով` պատճառը եղել է կին ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։
Ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո»-ից, վերադարձին իջել «Ժուկովսկի»-ում։