Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Կրթական ու մշակութային օջախներն օպտիմալացնելու հեռահար նշանակետը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն իրականացնում է կրթական կամ մշակութային տարբեր օջախներ կրճատելու, փակելու կամ միավորելու քաղաքականություն։ Ու նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ տարբեր հաստատություններ ուղղակի անհամատեղելի են իրենց բուն գործառնությունների իրականացման հարցում։ Օրինակ՝ լիովին անհասկանալի է Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը միավորելու գաղափարը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը միմյանց հետ կապ չունեցող կրթական խնդիրներ է լուծում։ Բայց սա ահռելի ծրագրի մի փոքր մասն է միայն։ «Ակադեմիական քաղաք» կոչվող ծրագրի ներքո բոլոր բուհերը միավորվելու են, ու ընդամենը մնալու են տասնյակից ոչ ավելի բուհեր։

Նույնիսկ հաշվի չեն առնվում որոշ հաստատությունների յուրահատուկ առանձնահատկությունները։ Ու դրանով է պայմանավորված, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները կտրուկ դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին ԿԳՍՄ նախարարության որոշմանը։ Արվեստի գործիչները ևս իրենց մտահոգությունն են հայտնում՝ ընդգծելով, որ Կոնսերվատորիան չի կարող փակվել, միավորվել այլ հաստատությունների հետ կամ այլ տեղ տեղափոխվել, քանի որ այն արդեն իսկ ձևավորված մշակութային և երաժշտական համալիրի մաս է կազմում։ Միավորելու ու կրճատելու միտումը տարածվում է նաև քոլեջների վրա։

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Բայց օպտիմալացման մոլուցքը միայն կրթական հաստատություններով չի սահմանափակվում և սկսել է իր մեջ ներառել նաև մշակութային օջախները։ ԿԳՄՍ նախարարությունից և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։ Իսկ «Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այս միավորմանը։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ նշելով, որ չեն աշխատելու Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Արդեն իսկ կասկած չի մնում, որ «Գոյ» թատրոնի ճակատագրին են արժանանալու նաև այլ մշակութային օջախներ։

Իսկ որևէ անգամ հանրությունը լսե՞լ է, որ իշխանությունների մտքով հանկարծ անցնի նոր կրթական ու մշակութային կենտրոններ բացել, որոնք իրենց առաջ հանրային պահանջների բավարարման հետ կապված կարևոր խնդիրներ կարող են դնել։ Ուղղակի բացառված է, որ իշխանությունները նման քայլի գնան, ու դա ցույց է տալիս նրանց անցած ողջ հետագիծը։ Մյուս կողմից էլ՝ հարց է ծագում, թե, օրինակ՝ ի՞նչով է պայմանավորված օպտիմալացման անհրաժեշտությունը, եթե ինքնին պարզ է՝ կրճատումների և միավորումների արդյունքում գիտակրթական ու մշակութային կյանքը դրանից ավելի լավը չեն դառնա՝ մանավանդ այն պայմաններում, երբ կառուցվածքային փոփոխություններից բացի բովանդակային բարելավման խնդիր դրված չէ։ Դեռ ավելին՝ տարբեր փորձագետներ ահազանգում են այն մասին, որ ամենաբարձր մակարդակով տարվող այս քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ինչի արդյունքում կրթությունը և մշակույթը հետ կգլորվեն։

Ճիշտ է՝ փորձը ցույց է տալիս, որ որոշակի դիմադրության հանդիպելուց հետո իշխանությունները փորձում են առժամանակ հետաձգել իրենց ծրագրերը, բայց որոշ ժամանակ անց կրկին նոր թափով անցնում են իրենց քանդարարության իրականացմանը։ Իսկ ինչո՞ւ են քանդում համակարգը։ Չէ՞ որ ցանկացած իշխանություն, ընդհակառակը, ըստ տրամաբանության, պետք է շահագրգռված լինի գիտակրթական ու մշակութային կյանքի զարգացմամբ։ Պատճառը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են հանրային ուշադրությունը շեղել անվտանգային սպառնալիքներից։ Մի՞թե այս պահին բուհերի օպտիմալացումն այդքան հրատապ է, երբ կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի տակ։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նպատակադրվել են ջնջել անցյալի ձեռքբերումները, մոռացնել ժամանակի ընթացքում ձևավորված արժեհամակարգը, մերժել նախկին արդյունքները և ամեն ինչ սկսել զրոյական կետից, ինչպես ժամանակին Արցախի հարցում բանակցությունները սկսում էին զրոյական կետից։ Սա, շատերի կարծիքով, երկրի հանրային իմունիտետը թուլացնելու նպատակաուղղված ծրագիր է, որը ձեռնտու է առաջին հերթին օտար ուժերին, քանի որ մեր հասարակությունը կկորցնի իր դիմադրողականությունը, ու պետության համար պատուհաս դարձած ՀՀ իշխանությունները ավելի հեշտ կարող են մանիպուլացնել մարդկանց, դարձնել զիջողական ու կոտրել պայքարի ոգին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնենք, որ հենց կրթական ու մշակութային օջախներից կարող է ծագել նաև դիմադրողական օջախների ստեղծման ու ազգային պայքարի ալիքը։ Համենայն դեպս, ընթացքում նման բազմաթիվ դեպքերի առնչվել ենք։ Փաստացի ստացվում է, որ իրենց կողմից իրականացվող քայլերով իշխանությունները նաև աթոռը պահելու հեռահար խնդիր են լուծում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում