Ի՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները  պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա  ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել  վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են   վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել.  «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով և  վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված  ձևաչափով. «Կատարվել է շատ կարևոր աշխատանք, որը ցուցադրության այս ձևաչափի շնորհիվ առանձնակի կարևորվում է:  Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժևորելով նաև արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե»  կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում ևս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել  Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի  վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարևոր է, որ այդ ջանքերը նախևառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի և սրտացավ մարդու: Տարիներ տևած վերականգնման աշխատանքից զատ նաև կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաև վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը: