Ավտոմեքենաններն արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 20-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Շայվերդի» կոչվող հանդամասից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի 34 CN 262 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Բ.) և «Մերսեդե-ML» մակնիշի 31 ՕՏ 948 պետհամարանիշի (վարորդ՝ Հ.Մ., 1958թ.) ավտոմեքենաները:
***
Փետրվարի 20-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան Էլգրանդ» մակնիշի 34TL204 պետհամարանիշով (վարորդ Ա. Վ., ծնվ. 1965թ.) ավտոմեքենան (1 ուղևոր):