Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Ընտանեկան բռնություններով վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի ավելացմամբ, այլ բացահայտումների աճով

Քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։

ՔԿ հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարի Կոմիտեի վարույթում  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝  2022-ին քննված 960 վարույթի դիմաց։    
  
Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր  արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ մեկ տարվա ընթացքում, բացարձակ ավելացել են 888-ով կամ 92,5 տոկոսով։

Վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ.․ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։ Բացի այդ, վերջին շրջանում արձանագրվում է ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում, այսինքն վարույթների քանակական աճը պայմանավորված է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ բացահայտումների աճով։ 

Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝  126 անձի վերաբերյալ մեղադրանքով։

Դատարան ուղարկված վարույթների կեսից ավելին՝ 51 տոկոսը, վերաբերում է  ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ Մասնավորապես 343 վարույթներից՝
• 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ)
• 4-ը՝ սպանության փորձի,
• 1-ը՝ ինքնասպանության հասցնելու,
• 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
• 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
• 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու
• 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու,
• 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
• 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
• 177-ը՝ ֆիզիկական ներգործության
• 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

      Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից՝
• 259-ը հանդիսացել են կին/ամուսին (74 տոկոս)
• 35-ը՝ ծնող/տատ ու պապ (9,7 տոկոս),
• 28-ը՝ քույր/եղբայր (8 տոկոս),
• 27-ը՝ զավակ/թոռ (7,7տոկոս)։

Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից
• 13-ը եղել են մինչև 12 տարեկան,
• 8-ը՝ 12-14,
• 6-ը՝ 14-18,
• 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:
557 քրեական վարույթ կարճվել է, որից 463-ը` ռեաբիլիտացնող, իսկ 90-ը` ոչ ռեաբիլիտացնող, 4-ը՝ այլ հիմքով։
144-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները։ 14 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության։
8-ն ավարտվել են եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։
149-ը միացվել է։ 608-ի վարույթ փոխանցվել է 2024թ.:

Քննչական կոմիտեն հարկ է համարում իրազեկել և զգուշացնել, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում՝ օրինակ սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը համարվում է ծանրացնող հանգամանք: