Ռուս-թուրքական պատերազմի ռիսկը մեծ է. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մեծ է ռուս-թուրքական բախման ռիսկը: Տեղեկացնում է demokrathaber.net կայքը:
Ֆրանսիական ռադիօին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ռուս-թուրքական բախման ռիսկը մեծացել է:
«Թոււրքիան ամեն գնով փորձում է միջամտել Սիրիայում կատարվող իրադարձություններին: Սակայն Ռուսաստանը կանգնած է Ասադի թիկունքին: Ամեն պահի Թուրքիան կարող է զորք մցնել, իսկ Ռուսաստանը հակահարված տալ: Այս նպատակով կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի շտապ նիստ գումարել, որպեսզի կանխենք հնարավոր բախումը», հայտարարել է Օլանդը: