Ադրբեջանում կոչ են անում արգելել «Comedy Woman»-ի ներկայացումը
«Planeta Parni iz Baku» թատրոնի ղեկավար Թահիր Իմանովը դեմ է Բաքվում «Comedy Woman» հումորային խմբի ներկայացմանը: Տեղեկացնում է azadliq.az կայքը:
«Ես դեմ չեմ այդ նախագծում աղջիկների մասնակցությանը, նրանք իմ կոլեգաներն են: Բայց դա հայկական նախագիծ է: Չպետք է թույլ տալ, որ նրանք Բաքվում գումար աշխատեն: Այդ նախագծի ղեկավարները ազգությամբ հայ Արթուր Ջանիբեկյանը, Գարիկ Մարտիրոսյանը և մյուս հայերն են: Ես չեմ ցանկանում, որ նրանք Բաքվում գումար աշխատեն, հետո ուղարկեն Հայաստան, իսկ Հայաստանն այդ գումարով զենք գնի և պաշտպանի մեր տարածքները մեզանից: Բազմիցս ապացուցված է, որ հայերի մեծ մասը դրսում գումար է աշխատում և ուղարկում է Հայաստան, որն էլ պատերազմում է մեր դեմ հենց այդ գումարներով: Կոչ եմ անում թույլ չտալ այդպիսի դավաճանական ներկայացում Բաքվում»,-հայտարարել է Թահիր Իմանովը