«Եզդիների ազգային կոմիտե»-ի հայտարարությունը ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
«Եզդիների ազգային կոմիտեն» երեկ` փետրվարի 19-ին, ԼՂՀ ՊԲ զորամասում տեղի ունեցած զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ցավով տեղեկացանք Արցախի ՊԲ-ում կատարված զարհուրելի միջադեպի մասին, որի ժամանակ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Թեմուր Շարիի Սուլոյանը և Կամո Արայի Հովհաննիսյանը :
Զոհված Թեմուր Շարիի Սուլոյանը ազգությամբ եզդի էր, միակողմանի ծնողազուրկ և բնորոշվում էր որպես դրական երիտասարդ:Ցավակցելով զոհվածների ընտանիքներին, ծառայակիցներին և հարազատներին, հույս ենք հայտնում, որ գործի քննությունը կանցնի թափանցիկ և անաչառ:
«Եզդիների ազգային կոմիտե»
«Շամս» մարդասիրական ՀԿ