Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել. ՊՆ-ն հերքում է
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում». լրատվամիջոցների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել. «Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»: