Տավուշի գյուղերը շատ կարևոր են, բայց սա խնդրի մի մասն է. «Մարտական եղբայրություն»
Տավուշի գյուղերը շատ կարևոր են, բայց սա խնդրի մի մասն է։ Այս մասին հայտարարեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նկատում է, որ պատերազմն այսօր չի սկսել։
«Ոչ թե հիմա ենք հանկարծ զարթնել ու երկու, երեք գյուղերի խնդիր ենք դնում, այլ ընդհանրապես, այն քաղաքական ռազմավարությունը, որն այսօր ՀՀ պաշտոնական ռազմավարությունն է, որ մենք, իբր, գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, և, իբր, ևս մեկ փոքրիկ զիջում՝ հեսա պայմանագիրը կստորագրվի՝ ինքը իր հիմքում սխալ է»,-ասաց նա։
Նրա դիտարկմամբ, երեք տարին բավականաչափ ժամանակ էր, որպեսզի ՊՆ ոլորտը բարեփոխվեր, որ պետության ղեկավարը չգնար գյուղացիների հետ հանդիպման և ասեր, որ պետությունն ի վիճակի չէ ձեզ պաշտպանելու։
«Դրանով ՀՀ-ի անվերջ զիջումների շարք ես նախապատրաստում, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխանության»,-ասաց նա։